Ամերիկյան Այդահո նահանգի բնակչուհի Դորոթի Քասթերը պարաշյուտով թռել է 150 մետրանոց կամրջից: Նման արտասովոր կերպով է Դորոթին նշել իր 102-ամյա հոբելյանը, գրում է The Washington Post-ը:
Դորոթիի խոսքով՝ ինքը մտադրվել էր օդանավից թռիչք կատարել, սակայն հետո փոշմանել է՝ որոշելով ծննդյան օրը հանգիստ անցկացնել: Սակայն դա նրան չի հաջողվել, քանի որ երեխաներն իր համար նվեր են ընտրել կամրջից թռիչքը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Երկարակյաց կինը նախկին տարեդարձներն էլ է տարբեր էքստրեմալ եղանակներով նշել. նախորդ տարի, օրինակ, նա Այդահոյի կիրճերից մեկի երկայնքով ձգվող ճոպանուղին էր նստել: Ըստ Դորոթիի՝ երկարակեցության գաղտնիքը առանց տարիքի վրա սեւեռվելու ապրելն է եւ կյանքից հաճույք ստանալը:




























