Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հունիսի 4-ին, այցելել է Ասկերան շրջկենտրոն եւ այնտեղ հրավիրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված կարկտահարության հետեւանքով շրջանում ստեղծված իրավիճակին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նա Բակո Սահակյանը նշել է, որ պետությունը հնարավորինս կաջակցի կարկտահարությունից առավել տուժած քաղաքացիներին եւ համապատասխան միջոցներ կձեռնարկի բնական աղետի հետեւանքները վերացնելու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: