Հունիսի 14-ին Երեւանի Մ. Հերացիի անվան պետական բժշկական համալսարանում տեղի կունենա դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

Նրա տեղեկացմամբ՝ հրավիրված են հյուրեր ճապոնիայից, Ավստրալիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Հոլանդիայից եւ այլ երկրներից:

Համաժողովի առաջին մասը նվիրված է լինելու Հայաստանի դեղագործական ոլորտի ձեռքբերումներին, երկրորդ մասը՝ միջազգային դեղագործության ձեռքբերումներին; «Հայաստանը թե տարածաշրջանի, թե ԱՊՀ մասշտաբով ձեռքբերումներ ունի ցույց տալու համար; Օրինակ՝ GMP-ի կարգավորման օրենքներն առաջինն ենք ներդրել, միակ երկիրն ենք, որտեղ պետությունն իր բյուջեից դեղագործության արտահանման խթանման համար գումարներ է հատկացնում, մասնավորի հետ համատեղ ռազմավարություն է մշակել արտահանման խթանման համար»,- ասաց Ս. Զաքարյանը:

Համաժողովին զուգահեռ տեղի կունենա Pharma Armenia EXPO դեղագործության ամենամյա ցուցահանդեսը: