Թուրքիայի արհմիությունների խոշորագույն կոնֆեդերացիան՝ KESK-ը, միացել է երկրի խոշոր քաղաքներում ծավալված հակակառավարական ցույցին՝ հունիսի 4-ին եւ 5-ին երկօրյա գործադուլ հայտարարելով:
BBC-ի ռուսական ծառայության տեղեկացմամբ՝ KESK-ը միավորում է մոտ 240 հազար աշխատավորների՝ ուսուցիչներ, դասախոսներ, իշխանական կառույցների աշխատակիցներ:
Ըստ արհմիության առաջնորդների՝ բողոքի ցույցերի դաժան ճնշումները ցույց տվեցին, որ երկրի ղեկավարները «թշնամաբար են վերաբերվում ժողովրդավարությանը»:
Հիշեցնենք, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցուցադրաբար չէր հետաձգել Մարոկո կատարելիք այցը՝ հունիսի 3-ին մեկնելուց առաջ հայտարարելով, որ ծայրահեղականներն ապակողմնորոշել են խաղաղ քաղաքացիների մի մասին, իսկ երկիրն ընդհանուր առմամբ աջակցում է իր Արդարության եւ զարգացման կուսակցությանը, եւ ոչ մի «թուրքական գարնան» մասին խոսք լինել չի կարող:
Իսկ Մարոկոյում Էրդողանն ասել էր, որ իրավիճակը հանդարտվում է: «Երբ վերադառնամ, խնդիրներն արդեն լուծված կլինեն», - հայտարարել էր թուրք վարչապետը:



























