Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն, այսօր՝ հունիսի 4-ին, Ազատության հրապարակում իր մարտական երեք ընկերների հետ նստացույց է սկսել, որը կշարունակվի մինչեւ հունիսի 7-ի երեկոյան ժամը 7-ը (ֆոտոռեպորտաժ):
Նրանց կողքին կան պաստառներ հետեւյալ բովանդակությամբ. «Ազատամարտիկը չի ծախվում», «Պետությունը գերակա շահ», «Պետություն, օրենք, արդարություն», «Ազատամարտիկը պետության հովանու ներքո», «Կառավարություն, պահանջում ենք պետական մոտեցում»:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Երեւանի Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց է սկսում` ի պաշտպանություն ազատամարտիկների եւ զինծառայողների արժանապատիվ կյանքի: Նա պահանջում է վերանայել ազատամարտիկներին տրվող կենսաթոշակի հաշվարկման կարգը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























