Այսօր` հունիսի 4-ին Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի` առաջարկվում է ստեղծել «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով:Համապատասխան նամակն արդեն ներկայացվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

ՀՅԴ-ն առաջարկում է ստեղծել  «Նաիրիտ  Գործարան»  փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ  ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով:

Ըստ նախագծի, հանձնաժողովը  իր գրավոր եզրակացությունը Ազգային ժողովի նիստում պետք է ներկայացնի մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի  5-ը: