Այսպես կոչված «սիրիական ազատ բանակի» ղեկավարությունը սպառնալիքներ է տարածել Ռուսաստանի եւ Լիբանանի հասցեին: Խմբավորման պարագլուխ Սալիմ Իդրիսը նամակով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` պահանջելով Ռուսաստանից դադարեցնել սիրիական հակամարտությանը միջազգային միջամտությանը խոչընդոտելու փորձերը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Նա նաեւ բացահայտ սպառնացել է Լիբանանին ռազմական գործողություններով, որ այդ երկրի կառավարող ուժերից մեկը`«Հըզբոլլահ»-ը աջակցում է Սիրիայի կառավարական ուժերին:
Սիրիայի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, կառավարական ուժերը դարանակալել են զինյալների մեծ խմբի եւ ոչնչացրել են: «Ռոսիա 24»-ի տվյալներով, կառավարական ուժերը եւ «Հըզբոլլահի» մարտիկները շրջապատել են ոչնչացրել են բազմաթիվ զինյալների:


























