Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները խոչընդոտ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին, հենց այդ հայտարարությունները ժամանակին պատճառ դարձան պատերազմական գործողությունների համար, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ես զարմանում եմ, թե որտեղ են նման դասեր դասավանդում, բայց վստահ եմ, որ հաստատ ոչ ՄԳԻՄՕ-ում»,- հայտարարել է Նալբանդյանը: Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողությունների եւ Մադրիդյան սկզբունքների մասին՝ Նալբանդյանը նկատել է, որ աշխատանքային գործընթացը շարունակվում է, եւ կողմերը շարունակում են առաջարկներ ներկայացնել: «Այդպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը փոխհամաձայնության չեն եկել»,- նկատել է նախարարը:

Խոսելով միջազգային հանրության ջանքերի մասին՝ Նալբանդյանը նշել է, որ ԵՄ-ն եւ մյուս կազմակերպությունները կարող են լուրջ դեր կատարել հրադադարի ռեժիմի ամրացման եւ սահմանամերձ գոտուց դիպուկահարներին հանելու հարցում: Ըստ Նալբանդյանի՝ այդ հարցերը դեռ բաց են մնում: