Մինչ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակտիվորեն քննադատում էր Սիրիայի, Լիբիայի եւ մի շարք այլ երկրների իշխանություններին, Թուրքիայի ներսում վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ ամենը բավական սուր կերպով առկա է նաեւ հենց Թուրքիայում: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նրա համոզմամբ՝ վերջին ժամանակներս Թուրքիան շատ է ակտիվացել տարածաշրջանում: «Կարծում եմ, որ Թուրքիայում բողոքի ակցիաներն էապես կարող են վնասել Անկարայի իբր խաղաղապահի իմիջին: Տարածաշրջանի երկրները, որոնք լրջորեն տուժել են Թուրքիայի այդ իմիջից, լավ առիթ են ստացել համարժեք պատասխանի համար»,-նշեց թուրքագետը:



























