Թուրքիան եւ Ադրբեջանն իրոք շատ նման պետություններ են. բոլոր իրադարձություններն այս երկրներում տեղի են ունենում զուգահեռաբար, կամ էլ Ադրբեջանում` մի փոքր ավելի ուշ: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՊՀ-ի արեւելագիտության ամբիոնի զամդեկան, թուրքգետ Ռուբեն Մելքոնյանը: «Շատ հնարավոր է, որ Թուրքիայի իրադարձությունները բողոքների հիմք դառնան նաեւ Ադրբեջանում»,- նշել է Ռ. Մելքոնյանը:
Ինչ վերաբերում է Ամերիկայի եւ Ռուսաստանի համագործակցությանն այս հարցում, ապա միամիտ կլինի մտածել, որ այս 2 պետություններն իրենց շահերը չունեն եւ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու լծակները չունեն: «Այնուամենայնիվ, այս պահին մենք տեսնում ենք, որ թուրք հասարակությունը փորձում է համախմբվել մեկ ուժի` իսլամական իշխանության դեմ», - ավելացրել է Ռ. Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում զանգվածային ցույցերն ու բախումները շարունակվում են: Ցուցարարներ պահանջում են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը:




























