Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը հունիսի 4-ին քննիչ Արսեն Հաջիբեկովի սպանության գործի շրջանակներում պաշտոնական մեղադրանք է առաջադրել Մախաչկալայի քաղաքապետ Սայիդ Ամիրովին, նաեւ նրա ազգականներ Յուսուպ Ջապարովին եւ Մագոմեդ Աբդուլղալիմովին: Նրանց ներկայացվել են «Քննություն իրականացնող անձի կյանքի դեմ ոտնձգության» եւ «Զենքի ապօրինի շրջանառության» հոդվածներով մեղադրանքներ:
Քննության տվյալներով, Հաջիբեկովի սպանության պատվիրատուն Սաիդ Ամիրովն է, կազմակերպիչը Աբդուլղալիմովը, իսկ անմիջական կատարողը` Մագոմեդ Կադիեւը, հայտնում է Vesti.ru-ն:

























