Թուրքիայի կառավարության փոխվարչապետ Բյուլենթ Առընչը պատրաստ է հանդիպել նրանց հետո, ովքեր համակարգում են բողոքի ակցիաները: Այդ մասին նա հայտարարել է Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում:

«Անհրաժեշտ է հստակ երկխոսություն սկսել եւ հանդարտեցնել խռովությունը ժողովրդի ուղեղներում: Դրա համար մենք այսօր կհանդիպենք նրանց հետ, ովքեր կանգնած են եղել դժգոհության ակունքներում, որ լսենք նրանց կարծիքը»,- ասել է նա: Ընդ որում Առընչը հասկացրել է, որ ցուցարարների նախնական դժգոհությունը` Գեզի այգու տեղում առեւտրի համալիր կառուցելու դեմ, իրեն հասկանալի եւ հիմնավոր է թվում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, որ անկարգությունները Թուրքիայում սկսվել են անցած շաբաթվա վերջին: Նախ ցուցարարները պահանջել են, որ իշխանությունները հրաժարվեն Ստամբուլում «Գեզի» այգու ոչնչացումից, ապա կարգախոսները հակակառավարական էին դարձել: Անկարգությունների ընթացքում զոհվել է  2 մարդ, վիրավորել են հազարից ավելին:

Այսօր ցուցարարներին է միացել KESK խոշոր արհմիությունը` երկօրյա գործադուլ հայտարարելով: