Ամիսներ առաջ՝ մարտի 30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում ստացված ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 21.00-ին, երկու անհայտ անձինք մտել են մի երիտասարդի վարձակալած բնակարան, բռունցքով հարվածել նրա դեմքին, պահարանից բացահայտ հափշտակել 200.000 դրամ, 1 զույգ ականջօղ եւ դիմել փախուստի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողներն օրերս պարզել են, որ այդ հանցագործությունը կատարել են 20-ամյա Արկադիա Ն.-ն եւ 20-ամյա Արտուշ Վ.-ն: Նրանք հունիսի 3-ին, ժամը 18.10-ին, բերման են ենթարկվել ոստիկանություն եւ խոստովանել հանցանքը:
Ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է, որ այս զույգը հեղինակել է մեկ այլ հանցագործություն եւս. հունիսի 1-ին, ժամը 05.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Բեյրութի փողոցում գտնվող մանկական զբոսայգում 2 զինվոր մի երիտասարդի թալանել եւ դիմել են փախուստի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.20-ի սահմաններում, զինվորական համազգեստով 2 անհայտ անձինք նշված զբոսայգում, 24-ամյա երիտասարդի գումարը եւ բջջային հեռախոսը հափշտակելու դիտավորությամբ, հարձակվել են նրա վրա եւ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություններ գործադրելով` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել, պատճառել մարմնական վնասվածքներ, ապա հափշտակելով բջջային հեռախոսը, դրամապանակը, որի մեջ եղել է 24.000 դրամ, վարորդական իրավունքի վկայականը եւ բանկային քարտերն ու դիմել փախուստի` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները պարզել են, որ այդ հանցագործությունը կատարել են ները նշված ավազակային հարձակում կատարելու համար հունիսի 3-ին ձերբակալված Արկադիա Ն.-ն եւ Արտուշ Վ.-ն:
Հափշտակվածն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:




























