Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 4-ից 5-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը, իսկ խարդախության  6 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ գողության 5 դեպք:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 1  եւ գողության 2 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6  պատահար. 2 մարդ զոհվել է, 4-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: