Թուրք հայտնի երգիչ, բնապահպանների մշտական աջակից Թարքանը Թուրքիա ժամանելուն պես մեկնել է Թաքսիմի հրապարակին կից «Գեզի» այգի։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի կենտրոնի «Գեզի» այգու պահպանության կողմնակիցներին միացած Թարքանը հայտնել է, թե շարունակելու է պայքարը բնության պահպանության համար՝ կոչ անելով բոլորին այդ խնդրում զգայուն լինել։

Նշենք, որ Թարքանը մշտապես քննադատության է ենթարկել թուրքական իշխանություններին բնությանը հասցրած վնասների համար եւ հայտնվել սկանդալային երկխոսությունների մեջ թուրք նախարարների հետ։