Հունիսի 8-10-ին Logos Expo Center-ը կազմակերպում է «Մանկության աշխարհ EXPO 2013» խորագրով 7-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` նվիրված Երեխաների Պաշտպանության միջազգային օրվան: Ցուցահանդեսը կանցկացվի նորակառույց ցուցահանդեսային համալիրում` «Երեւան Էքսպո»-ում, որն իր տեսակի մեջ միակն է:

«Մանկության աշխարհ EXPO 2013» ցուցահանդեսը հերթական քայլն է երեխաների եւ դպրոցականների համար պրոֆեսիոնալ ցուցահանդեսի կազմակերպման գործում: Ցուցահանդեսի գլխավոր նպատակը տվյալ ոլորտի զարգացումն է, բարձրակարգ արտադրողների եւ մասնագետների ներգրավումը, երեխաների համար նախատեսված ապրանքների տեսականիով հայաստանյան շուկայի հարստացումը:

Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրը պարուրված կլինի տոնական մթնոլորտով, որտեղ յուրաքանչյուրը կհայտնվի մանկության զարմանալի աշխարհում:

Ցուցահանդեսը կանցկացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաեւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության աջակցությամբ:

Ցուցահանդեսի մասնակից ավելի քան 60 հայկական եւ օտարերկրյա ընկերությունները կներկայացնեն ապրանքներ եւ ծառայություններ երեխաների համար` հագուստ, կոշկեղեն, խաղալիքներ, գրասենյակային եւ դպրոցական պարագաներ, սնունդ նորածինների համար, քաղցրավենիքներ, պաղպաղակ, զարգացող եւ ուսուցանող խաղեր, կրթոջախներ, ուսումնական ձեռնարկներ եւ գրքեր, բժշկություն երեխաների համար, ատրակցիոններ եւ այլն:

  Ցուցահանդեսին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերի մանկատները, որոնց սաները հնարավորություն կստանան ներկայացնել իրենց ձեռքի աշխատանքները:  

«Մանկության աշխարհ EXPO 2013»-ը կուղեկցվի հարուստ մշակույթային ծրագրով:

- Ֆոտոմրցույթ ՙԺպտերեսիկ՚

- Մրցույթ լավագույն նկար «Փոքրիկ նկարիչ»

- «Կաստանիետա» մանկական պարային համույթի ելույթ

- «Մինորա» մշակույթային պրոդյուսերական կենտրոնի կողմից կազմակերված մեծ շոու ծրագիր

- «Դոլս» մանկական պարային համույթի ելույթ

- Eazy պարային համույթի ելույթ

- Վանաձորի «Գայաննա» մարզամշակութային կենտրոնի սաների ելույթ

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կկայանա` հունիսի 8-ին ժամը12:00-ին: