Այսօր՝ հունիսի 5-ին, ժամը 11.56-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Տարոնցի նրբանցքի շենքերից մեկի բնակարանի բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 12.20-ին հրշեջ-փրկարարները անօգնական վիճակում գտնվող 29-ամյա Արմեն Ա.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային, իսկ տուժած Ա. Բարսեղյանը հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

ԱԻՆ-ը չի հստակեցնում, թե ինչ դեպք է տեղի ունեցել, որի հետեւանքով կան տուժածներ: