Հունիսի 3-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, թմրամիջոց պատրաստելու եւ պահելու կասկածանքով, Շարուրի փողոցի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Սուրեն Ս.-ին եւ  1969 թ. ծնված Ռոբերտ Շ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե բնակարանի զննությամբ` խոհանոցի պահարանի վրայից, հայտնաբերվել է դեղահաբի դատարկ տուփ,  ներարկիչներ, շշեր եւ սրվակներ` տարբեր զանգվածներով ու նյութերի հետքերով, եւ թմրամիջոց պատրաստելու այլ պարագաներ:

Ռոբերտ Շ.-ն հայտնել է, որ ներարկիչներում եղածը «Սոլպադեին» դեղահաբից պատրաստված թմրամիջոց է, որը Սուրեն Ս.-ի հետ պատրաստել է միասին օգտագործելու համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: