Հունիսի 4-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Երեւանի Մ. Հերացիի փողոցից բերման են ենթարկել 52-ամյա Վաչագան Ս.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. օգոստոսի 23-ից ՌԴ իրավապահների կողմից, միջազգային մակարդակով, հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: