Ստամբուլի «Գեզի» այգու պահպանման համար սկսված դիմակայությանը մասնակցում է նաեւ ստամբուլահայերի «Նոր Զարթոնք» շարժումը։
Ստամբուլահայերի «Նոր Զարթոնք» շարժման կողմնակիցները «Գեզի» այգու պահպանությանը նվիրված ակցիաներում պահում են պաստառներ, որոնց վրա գրված են հետեւյալ տողերը. «Սուրբ Հակոբ հայկական գերեզմանոց. 1551-1939. Մեր գերեզմանը վերցրեցիք, մեր այգին չեք կարողանալու վերցնել», «Հավասարություն, եղբայրություն, խաղաղություն, ազատություն. Նոր Զարթոնք»։
Նշենք, որ Ստամբուլի Թաքսիմ հրապարակի հարեւանությամբ գտնվող «Գեզի» այգու տարածքում 1551-ից մինչեւ 1939-ը եղել է հայկական գերեզմանոց։
Հայկական գերեզմանատան տեղում կառուցվել է «Դիվան» հյուրանոցը եւ «Գեզի» այգին։





























