Հունիսի 4-ին, ժամը 13.20-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Նոր Նորքի 3-րդ զանգվածի Բաղյան փողոցի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























