Ապրիլի 26-ին, ժամը 11.30-ի սահմաններում,  Արմավիրի մարզի  Ծաղկունք գյուղի 20-ամյա բնակչուհի Սոֆիկ Ներսիսյանը տնից դուրս է եկել  եւ անհայտ կորել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նրա արտաքին տվյալներն են` հասակը 170 սմ, միջին կազմվածքով, սեւ  կարճ մազերով, սեւ աչքերով, օվալաձեւ դեմքով, ուղիղ քթով, բարակ շրթունքներով:

Հագին եղել է` սեւ տաբատ, վարդագույն վերնազգեստ, սպորտային սեւ կոշիկներ:

Սոֆիկ Ներսիսյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, մտավոր հետամնացությամբ:

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Վաղարշապատի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-59-06-43, 0231-5-29-14 հեռախոսահամարներով: