Ռուս օլիգարխ Իգոր Սոսինը ամռան ամիսներին Լոնդոնի էլիտար Սաունթհեմփթոն թաղամասում առանձնատունը վարձակալել է մեկ մլն դոլարով: Առանձնատան տարածքը 4 հեկտար է:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ հսկայական առանձնատունն ունի 12 ննջարան, նույնքան լոգասենյակ, երկու լողավազան ու շատրվան:
Տունն ունի նաեւ շքեղ սաունա, ջակուզի, մարզասրահ, սպա եւ թենիսի կորտ: Եթե Սոսինը ցանկանար ձեռք բերել առանձնատունը, նա պետք է վճարեր 45 մլն դոլար, հաղորդում է Vesti.ru-ն:




























