Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո 2001թ. հիմնադրված Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ) Հայաստանի գիտնականներին եւ հետազոտողներին հրավիրում է 2014թ. գիտական դրամաշնորհի մրցույթի: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն մինչեւ 2014թ. հունվարի 1-ը: Լրացուցիչ հարցերի համար պետք է դիմել հետեւյալ էլեկտրոնային հասցեին` [email protected]: 

Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը 5000 ԱՄՆ դոլար է: Գիտական դրամաշնորհի մրցույթի մասնակիցների դիմումներն ընդունվում են ԳԿՀԱՀ համացանցային պորտալի  միջոցով, որը տեղակայված է կայքի ենթաբաժիններում  (www.ansef.org) կամ անմիջապես համացանցային հետեւյալ կայքի միջոցով` ansef.herokuapp.com մինչեւ 2013թ. օգոստոսի 31-ը:

Եթե նախկինում դիմել եք ԳԿՀԱՀ գիտական դրամաշնորհին համացանցային մեր կայքի միջոցով, ապա կարող եք օգտվել կայքում Ձեր նախորդ գրանցման հաշվից` նոր դիմում ներկայացնելու համար: Եթե մոռացել եք Ձեր գաղտնաբառը, կայքի պորտալը թույլատրում է ընտրել նորը եւ մուտք գործել նոր գաղտնաբառով: Այսպիսով, Ձեզ հնարավորություն է ընձեռվում նոր դիմումի համար ունենալ նախկինում Ձեր կողմից տրամադրված ողջ տեղեկատվությունը:

Եթե Դուք նոր դիմորդ եք եւ նախկինում չեք օգտվել ԳԿՀԱՀ-ի կայքի պորտալից, ապա նախ եւ առաջ պետք է գրանցվեք պորտալում: Այնուհետեւ կստանաք Ձեր նոր գրանցման հաշիվը հաստատող էլէկտրոնային նամակ եւ հնարավորություն կունենաք մոտք գործել պորտալ:

ԳԿՀԱՀ-ի պորտալի հետ կապված այլ տեխնիկական հարցերի պարզաբանման համար խնդրում ենք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին` [email protected]: