«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունիսի 6-ին ժամը 10.00- 22.00 կդադարեցվի Արմավիրի մարզի Փարաքար գյուղի, ամբողջությամբ եւ Թաիրով գյուղի Մայրաքաղաքային խճուղու 17-33 հասցեների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: