Մոսկվայի մետրոյի կարմիր գծում հրդեհից տոժածները կարող են մինչեւ 300 հազար ռուբլի փոխհատուցում ստանալ: Փոխհատուցումների չափերը կախված են նրանից, թե որքան երկար են նրան բուժելու:

Վերջին տվյալներով, հրդեհի հետեւանքով տուժել է ավելի քան 60 մարդ, 17-ին տեղափոխել են հիվանդանոց: Ուղեւորները տհճա ծուխ են շնչել, երբ «Լենինի անվան գրադարան» եւ «Օխոտնի Ռյադ» կայարանների միջեւ մալուխ է այրվել, հաղորդում է NTV-ն:

Բազմաթիվ մոսկվացիները հրդեհի պատճառով չեն հասցրել աշխատանքի: Արտակարգ դրության պատճառով երթեւեկությունը կարմիր գծում դադարեցվել է: