Իսպանացի եւ իտալացի ոստիկանները համատեղ գործողության արդյունքում կալանավորել են նեոպոլիտանական ամենամեծ մաֆիոզ կլաններից մեկի՝ «Պոլվերինո»-ի, 99 անդամների: Այս կլանը վերահսկում էր հաշիշի մատակարարումը Իսպանիայից Իտալիա, տարեկան վաստակելով մոտ 60 մլն եվրո:
Կլանի 99 անդամներից 30-ին կալանավորել են Իսպանիայում, 69-ին՝ Իտալիայում: Նրանց շարքում երկուսը կլանի ազդեցիկ ներկայացուցիչներից են:
«Պոլվերինոն» Նեապոլում զբաղվել է ռեկետով, մենաշնորհ է ունեցել ազարտային խաղերի ոլորտում: Կլանը բազմաթիվ անշարժ գույք, առեւտրային կենտրոններ եւ խաղային սարքերի սրահներ ունի:

























