Հունիսի 6-ին հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակներում «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը կազմակերպել է մի շարք միջոցառումներ։
Ստորեւ ներկայացնում ենք այդ միջոցառումների ցանկը
11:00-23:00 – Սայաթ-Նովա, Մաշտոց, Տերյան, Թումանյան փողոցների սյուների վրա տեղադրված բարձրախոսներից հնչելու է Արամ Խաչատրյանի երաժշտությունը:
11:00-12:00 – Հայ մտավորականների, Արամ Խաչատրյանի մրցույթի հյուրերի, ժյուրիի անդամների եւ մասնակիցների, Երեւանի երաժշտական դպրոցների սաների այցելություն Արամ Խաչատրյանի շիրիմին:
18:00-23:00 – Օպերային հրապարակի եւ Կարապի լճի տարածքում տեղակայված էկրանների վրա Արամ Խաչատրյանի մասին պատմող տեսաֆիլմերի ցուցադրություն:
20:00-21:30 – Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եւ փառատոնի ինչպես նաեւ հոբելյանական տարվա բացման արարողություն: Համերգի ընթացքում Արամ Խաչատրյանի երաժշտության հետ մեկտեղ կներկայացվեն տեսամիացումներ` աշխարհի մեծագույն երաժիշտների եւ արվեստագետների ողջույնի խոսքերով: Արարողությունն ամբողջությամբ հեռարձակվելու է Օպերային հրապարակի եւ Սայաթ-Նովայի պողոտայում տեղակայված էկրաններին:
21:30-23:30 – Կարապի լճի շուրջ ինքնուս եւ պրոֆեսիոնալ պարախմբերը կկատարեն Արամ Խաչատրյանի «Գարուն Երեւան», «Սուսերով պար», «Ուզունդարա», «Կարոսի պրկե» եւ այլն: Պարերը բեմադրված են անակնկալային սկզբունքով 10-20 րոպեն մեկ:
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ




























