Այսօր՝ հունիսի 5-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Չափնի գյուղի տներից մեկի տանիքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Ժամը 18.00-ին օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք: