Այսօր՝ հունիսի 5-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում` զորամասի մոտակա խանութում, օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնու են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ օձը նկատվել է Նոր Գեղի գյուղի Գ.Նժդեհ փողոցի թիվ 1 շենքում` մթերային խանութում:
Ժամը 18.14-ին տեղի ուժերով օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք:


























