Այսօր՝ հունիսի 5-ին, ժամը 17.08-ին ահազանգ է ստացվել, որ Այգեձոր 1-ին նրբանցքի թիվ 66 տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փեւկարարական ջոկատը:
Ժամը 17.50-ին օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք:




























