Այսօր՝ հունիսի 5-ին, ժամը 19.16-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան-Գավառ ավտոճանապարհին` Նորաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սեւան-Գավառ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 30 TS 668 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից, բախվել քարերին եւ ջրով լի երկաթյա տարային, ինչից վարորդը՝ 33-ամյա Արթուր Հարությունյանը (Սեւան քաղաքի բնակիչ), տեղում զոհվել է:

Ժամը 19.52-ին հրշեջ-փրկարարները ավտոմեքնայի միջից դուրս են բերել Ա.Հարությունյանի դին: