Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը երեկ «Ժամանակին» տեղեկացրեց, որ կառավարության այսօրվա նիստում ներկայացվելու է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի ռազմավարությունը։

Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Նրա փոխանցմամբ՝ սնանկացած «Արմավիայի» փոխարեն շուտով հայկական ավիաընկերություններ կսկսեն գործել ՀՀ ավիացիայի շուկայում։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ օրեր առաջ «Արմավիան» առողջացման ծրագիր էր ներկայացրել, ապա Ա. Մովսիսյանը մեզ ասաց, որ այդպիսի ծրագիր չի լինելու։ Նա «Արմավիայի» առողջացման ծրագիրն իրատեսական չի համարում»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):