«ՉԻ» տեղեկություններով՝ արդեն տեւական ժամանակ Արարատի մարզպետարանում ստուգումներ են իրականացվում։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում.
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ստուգումների արդյունքում աշխատանքից հեռացվել է մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանը։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Վիրաբյանի՝ աշխատանքից հեռացման պատճառը եղել է մեծ քանակությամբ նավթամթերքի չարաշահումը, իսկ դրա հետեւանքով մարզի բազմաթիվ համայնքներ չեն ստացել իրենց հասանելիք դիզվառելանյութը։
«ՉԻ»-ն փորձեց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանից՝ Լոնդիկից, պարզաբանումներ լսել այս ամենի կապակցությամբ, սակայն նրա բջջային հեռախոսին պատասխանող երիտասարդն ասաց, որ մարզպետը խորհրդակցության է եւ խորհուրդ տվեց զանգահարել «լրատվականի բաժնի պետին»...»»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):



























