Սանկտ Պետերբուրգում երկու տղաներ են զոհվել Բելի կղզի տանող կամրջից ջուրը ցատկելուց հետո: Տղաների մամինները հայտնաբերվել են Կանոներսկի կղզու մոտ շրջակայքում:
13-ամյա Դիմայի եւ 15-այա Լյոշայի անհետացման մասին լուրը փրկարար ծառայությունը ստացել էր նրանց ընկերներից: Երեխաները հայտնել էին, որ տղաները պարզապես ցատկում էին կամրջից, իսկ հետո անհետ կորել են: Վախեցած երեխաները կատարվածի մասին անմիջապես հայտնել են տղաների ծնողներին:
Life News-ը, վկայակոչելով ՌԴ ԱԻՆ-ի ԳՎ մամուլի ծառայությանը, հայտնում է, որ դեպքի վայր են ուղարկվել որոնողափրկարարական ծառայության ջրասուզորդներ, որոնք գիշերվա կեսին ջրի հատակից հանել են 13-ամյա տղայի դիակ: Մի քանի ժամ անց դուրս է բերվել նաեւ մյուս զոհված երեխայի մարմինը:
Ըստ ընկերների` տղաները չէին կարող ինքնասպանություն գործել, ավելի շուտ՝ մրցումներ էին կազմակերպել:
























