Հոլանդիայում մարիխուանայի առեւտրով զբաղվող սրճարանատերերը կառավարությունից փոխհատուցում կստանան կորուստները փակելու համար, որոնք վերջիններս կկրեն նման հաստատություններում արտասահմանցիների մուտքն արգելելուց հետո: Նման որոշում է կայացրել Հաագայի շրջանային դատարանը:

Սրճարան-խանութներում արտասահմանցիների մուտքն արգելող օրենքն ուժի մեջ է մտել մայիսին՝ հարավային Զելանդիա, Հյուսիսային Բրաբանտ եւ Լիմբուրգ նահանգներում: Մինչեւ տարեվերջ սահմանափակումները կգործեն ողջ երկրում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Տեղի բնակիչներից շատերը եւս պարտադիր գրանցման պատճառով այլեւս չեն այցելում նման հաստատություններ:

Դատարանը հաստատել է, որ Նիդեռլանդներում թմրատուրիզմը կանխարգելելու կառավարական միջոցներն օրինական են: