Հունիսի 5-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել 33-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, իր վարած «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























