Հունիսի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երեւանի  Էստոնական փողոցի թիվ 11 շենքի մոտ իրար են բախվել «ԳԱԶել-32213»   եւ   «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:

Բախման հետեւանքով «ԳԱԶել-32213»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունիսի 6-ին, ժամը 00.30-ի սահմաններում,  Երեւանի Լենինականի փողոցում գտնվող «Շանթ» գործարանի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել  է էլեկտրասյանը, ինչի հետեւանքով վարորդը եւ   ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հունիսի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երեւանի  Սասունցի Դավթի, Արցախի փողոցների եւ Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել  «ՎԱԶ-1193»   եւ   «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:

«ՎԱԶ-1193»-ի վարորդը եւ «Ֆոլքսվագեն»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: