Հունիսի 6-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1983 թ. ծնված Ավագ Գ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մայիսի 6-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:




























