Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 1-ին լողափային սեզոնի բացման հետ մեկտեղ սկսել է հերթապահել Սեւանա լճում:
Ինչպես NEWS.am թղթակցին հայտնել է ԱԻՆ-ի հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, ավագ լեյտենանտ Սարգիս Հարությունյանը, Սեւանի ափերին 19 փրկարարական կետեր են բացվել, այդ թվում` 4-ը հասարակական լողափներում: Փրկարարական կետերում 38 փրկարարներ են հերթապահում, եւ աշխատանքներ են տարվում, որ փրկարարների հաստիքների թիվն ավելանա: «Կան մոտորանավակներ եւ թիավարման նավակներ, ինչպես նաեւ մեծ նավեր այն իրավիճակների համար, եթե կարիք լինի փրկարարական աշխատանքներ կատարել բարձր ալիքների առկայության դեպքում կամ գիշերվա ընթացքում», - նշել է Սարգիս Հարությունյանը:
Փրկարարները հատուկ ուշադրություն են դարձնելու թերակղզուն, ինչպես նաեւ Շորժա եւ Դրախտիկ ափամերձ տարածքներին:


























