Սյունիքի նախկին մարզպետի մյուս փեսան` Էրիկ Համբարձումյանը Facebook սոցցանցում սպառնալիքներ է հնչեցրել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հասցեին: Այդ կապակցությամբ քաղտեխնոլոգն իր էջում գրել է. « Ժողովուրդ, գործին միացավ Սուրիկ Խաչատրյանի երկրորդ փեսան՝ Էրիկ Համբարձումյանը, ով համատեղության կարգով նաև Հանրային հեռուստառադիոընկերության ինանսական բլոկի աշխատակից է: Այս ամենն իրոք արդեն ծիծաղելի է: Ասեմ նաև, որ Ոստիկանությունը զանգահարել է ինձ, գործ հարուցելու նպատակով, պարզապես ուզում եմ, որ բոլորն իմանան, թե ինչ մակարդակ ու բարքեր են տիրում, արդեն նախկին մարզպետի փեսայական շրջապատում: Էրիկը գրել է, որ ինքը բոլտ զգող է, և պետք է իմ ուղեղի բոլտերը ձգի»:
Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, Սյունիքի արդեն նախկին մարզպետի փեսա, բժիշկ-տրավմատոլոգ Ռուբեն Գալստյանը Facebook սոցցանցում սպառնալիքներ է գրել քաղտեխնոլոգ, հեռուստահաղորդավար Կարեն Քոչարյանի հասցեին, որոնց մասին քաղաքական տեխնոլոգը գրել է իր էջում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Քոչարյանը նշել էր, որ սպառնալիքը երեկվա մամուլի ասուլիսի պատասխանն էր:
Նշենք, որ Facebook սոցցանցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի պատին Ռուբեն Գալստյանը հետեւյալ գրառումն է կատարել. «Զարմանալի ապուշ ես, Կարեն Քոչարյան, ավարտել ես գյուղինստիտուտը, չհաջողված ԿՎՆ-շչիկ, չհաջողված հաղորդավար, հիմա էլ քեզ դրել ես քաղաքագետի տեղ, ու քեզ կարաս թույլ տաս վիրավորել մարզպետի: Գլուխդ ոնց որ ցավում ա, այ տգետ, գոնե խորացի մի գործի մեջ, հետո անիմաստ խոսա: Ինքդ քեզ գոնե հարցրե՞լ ես՝ ինչի՞ էր այդ իմբեցիլ Արտակ Բուդաղյանը մինչեւ ատամները զինված գնացել մարզպետի տուն: Թե՞ դու կողմնակից ես, որ պետք ա գնալ մեկի տուն ու ընտանիքին ոչնչացնել, եթե դու ռազբոյի կողմնակից ես ու պաշտպանում ես այդ արարքը, դու մարդ կոչվելու իրավունք չունես ու, ընդհանրապես, կարծիք արտահայտես, չափդ ու սահմանդ իմացի...»:
Ի պատասխան Կարեն Քոչարյանն իր էջում գրել էր. «Բժիշկ-տրավմոտոլոգ Ռուբեն Գալստյանը, ով համատեղությամբ նաեւ Լիսկայի փեսա է աշխատում, ինձ գրել է, որ հեսա կտենամ, թե իմ հալը ինչ կլինի։ Երեւի տղեն մոռացել է, որ ինքը բժիշկ է, ոչ թե սամոսուդ անող։ Գրել է, որ գլուխս, ոնց որ ցավում է։ Բայց ինչքան հասկացա, ինքը գլխի մասնագետ չէ»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























