Հունիսի 6-ին, ժամը 16.48-ին ահազանգ է ստացվել, որ քամին պոկել է «Զվարթնոց» օդանավակայանի «VIP» սրահի տանիքը եւ նետել ավտոմեքենաների վրա:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների` տուժածներ չկան:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: