Այսօր՝ հունիսի 6-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայի թիվ 27 շենքի մոտակայքում գտնվող հավաբնում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Օձը հայտնաբերվել է եւ տեղափոխվել անվտանգ տարածք:




























