Ճշտվել է Ռիմինի-Մոսկվա չվերթի օդանավի շասսիում մահացած ուղեւորի ինքնությունը՝Վրաստանի 22-ամյա քաղաքացի Ջորջիո Աբուլաձե: Փորձագետները նաեւ հաստատել են, որ դիակն, ամենայն հավանականությամբ, յոթ թռիչք է կատարել:
Ըստ փորձագետների՝ երիտասարդի մարմինն արդեն յոթ սառեցման եւ տաքացման է ենթարկվել: Այն սառել է, երբ օդանավը վերեւ է բարձրացել, եւ տաքացել, երբ այն վայրէջք է կատարել: Այդ մասին Life News-ին պատմել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը: «Դեռ պետք է պարզել մահվան ճշգրիտ ժամանակը: Անհրաժեշտ է նաեւ պարզել այդ օդանավի թռիչքի բոլոր ուղղություները եւ թե ինչու է դիակն այդքան ուշ հայտնաբերվել», - ասել է նա: Ըստ նախնական վարկածի՝ տղամարդը մահացել է առնվազն 4 օր առաջ՝ սառելու հետեւանքով:
Հիշեցնենք, որ «Վնուկովո» օդանավակայանի աշխատակիցները դիակ էին հայտնաբերել I Fly ընկերության օդանավում, որը Ռիմինիից Մոսկվա էր ժամանել հունիսի 6-ի գիշերը:
Մոսկվայում վայրէջք կատարած օդանավում մահացած անտոմս ուղեւորի են հայտնաբերել
Մարմնի զննության ժամանակ հայտնաբերվել է արտասահմանյան պալստիկ անձնագիր՝ 1991թ. ծնված Վրաստանի քաղաքացի Գեորգի Աբուլաձեի անվամբ: Տղամարդը հագած է եղել շապիկ եւ կիսաանդրավարտիք, նրա մոտ եղել է նաեւ դանակ:

























