Իսպանացի հայտնի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն պերսոնա-նոն-գրատա է հայտարարվել Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

Մադրիդում Ադրբեջանի դեսպանատունը Իսպանիայի ԱԳՆ-ին բողոքի նոտա է հղել «Ադրբեջանի օկուպացված տարածք երգչուհի Մոնսերատ Կաբալյեի այցի կապակցությամբ», գրում է APA-ն: «Նոտայում նշվել է, թե Կաբալյեն չի կարող ադրբեջանական վիզա ստանալ, քանի որ անցանկալի անձ է հայտարարվում»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ադրբեջանի դեսպանատնից:

Դեսպանատնից հայտնել են, թե մայիսին, երբ հայտարարվել էր Երեւանում եւ Ղարաբաղում Կաբալյեի համերգների մասին, ադրբեջանական դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները կապվել էին երգչուհու ադմինիստրատորների եւ մենեջերների հետ եւ հայտնել նման այցի հնարավոր հետեւանքների մեջ: Ըստ ադրբեջանցիների, իբր «երգչուհու ներկայացուցիչները հավաստիացրել են, որ նա համերգ չի տա վիճելի տարածքներում»:

Նշենք, որ հունիսի 3-ին երգչուհին իր դստեր եւ ստեղծագործական խմբի հետ այցելեց Արցախ: Հունիսի 4-ին աշխարհահռչակ երգչուհուն ընդունեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Արցախի նախագահը կարեւորել է Մոնսերատ Կաբալիեի այցն Արցախ: «Սա ոչ միայն քրիստոնեության կղզի է, այլեւ քրիստոնեության պատմության արմատը։ Ես ոտքից գլուխ քրիստոնյա եմ»,- նշել էր Մոնսերատ Կաբալիեն` ավելացնելով, որ այցելելու է Արցախի եկեղեցիները:

«Ես այստեղ՝ Ստեփանակերտում եմ՝ որպես երգչուհի։ Սակայն որպես մարդկային էակ՝ ես ներկայացնում եմ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը... Առաջարկում եմ ձեզ իմ ձեռքն ու սիրտը»,- ավելացրել է երգչուհին:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը Մոնսերատ Կաբալիեին եւ նրա դստերը հայ ստեղծագործողի կողմից պատրաստված ոսկյա խաչեր էր նվիրել, որոնք նրանք կրել են Գանձասարի վանքում Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից օրհնելուց հետո:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը Մոնսերատ Կաբալիեին եւ նրա դստերը հայ ստեղծագործողի կողմից պատրաստված ոսկյա խաչեր է նվիրել, որոնք նրանք կրեցին Գանձասարի վանքում Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից օրհնելուց հետո:

Այսօր երեկոյան երգչուհին, ստեղծագործական խումբը եւ արտերկրից ժամանած այլ հյուրերն այցելեցին նաեւ Շուշի, եղան Շուշիի Մայր Տաճարում` Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում, այնուհետեւ այցելեցին Նորավանք եւ վերադարձան Երեւան:

Երգչուհին, ստեղծագործական խումբը եւ արտերկրից ժամանած այլ հյուրերն այցելել են նաեւ Շուշի, եղան Շուշիի Մայր Տաճարում` Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում, այնուհետեւ այցելեցին Նորավանք եւ վերադարձան Երեւան: