Գերմանիայի Սահմանադրական դատարանն, այսօր՝ հունիսի 6-ին, որոշում է կայացրել, որի համաձայն հավասարեցրել է հետերո եւ հոմոսեքսուալ ամուսնական զույգերին՝ հարկման հարցերում:

Ինչպես հաղորդում է AFP-ն, մինչ օրս Գերմանիայում ամուսնական զույգերի նկատմամբ գործում էին մի շարք հարկային արտոնություններ, որոնք չէին տարածվում նույնասեռ ամուսնական զույգերի վրա: Դատարանը համարել է, որ դա սեռական փոքրամասնությունների իրավունքների խախտում է:

Նույնասեռ ամուսնությունները Գերմանիայի օրենսդրությամբ չեն թույլատրվում, սակայն 20001 թվականից երկրում գործում է քգրանցված քաղաքացիական ընկերության մասին օրենքը: