Հոնգկոնգի 66-ամյա բնակիչը դիմել է բժշկի՝ բողոքելով փորի շրջանում ցավերից: Նրան ուղարկել են վիրահատության եւ որքան է եղել բժիշկների զարմանքը, երբ նրանց հիվանդի մոտ ձվարանի կիստա են հայտնաբերել (հիվանդություն, որը միայն կանանց մոտ կարող է լինել): Այսինքն, փաստացի չինացին ողջ կյանքում կին է եղել, բայց այդ մասին չի իմացել, գրում է South China Morning Post-ը:
Բժիշկները դա բացատրել են երկու բավական հազվադեպ հանդիպող գենետիկ շեղմամբ: Դրանցից մեկը Թերների սինդրոմն է, որի ժամանակ կանայք ծնվում են միայն մեկ X քրոմոսոմով եւ չեն կարողանում երեխաներ ծննդաբերել: Սովորաբար նման հիվանդները արտաքնապես կին են, բայց չինացու դեպքում կա եւս մեկ շեղում՝ բնածին վերերիկամային գեղձի հիպերպլազիա, որի հետեւանքով նա արտաքնապես տղամարդու է նման:
66-ամյա չինացին տղամարդու տեսք ունի, եթե չհաշվենք, որ ցածրահասակ է (1,37 մետր): Նրա մոտ մորուք է աճում եւ նա ունի տղամարդու սեռական օրգաններ (փոքր առնանդամ՝ առանց ամորձիների): Չինացին որոշել է շարունակել ապրել որպես տղամարդ, ինչպես սովորել է ապրել:
Համաշխարհային պատմությանը նման 6 դեպքի մասին է հայտնի, որոնք նկարագրված են բժշկական գրականության մեջ:




























