Երկար ժամանակ սերիալներ նայելը վտանգավոր է առողջության եւ կազմվածքի համար: Ընդ որում, խնդիրը ոչ միայն երկար ժամանակ անշարժ մնալն է, այլ նաեւ  սերիալների բովանդակությունը: Նման եզրակացության են եկել Լիվերփուլի համալսարանի գիտնականները:

Վերլուծելով ամենահյտնի բրիտանական սերիալների (Coronation Street, EastEnders, Emmerdale и Hollyoaks) հերոսների վարքը, հետազոտողները եկել են եզրակացության, որ նրանցից ոչ մեկն օրինակելի կերպար չէ: Նույնիսկ դրական հերոսները չափից դուրս շատ ալկոհոլ եւ անառողջ սնունդ են օգտագործում եւ չեն զբաղվում ֆիզիկական վարժություններով: Սերիալներում քիչ չեն դրվագները, երբ մեծահասակները երեխաներին վնասական ուտելիք են տալիս եւ ալկոհոլ են խմում երեխաների ներկայությամբ, գրում է Kedem-ը: