Սրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, կրծքագեղձի քաղցկեղը եւ ճարպակալման հետ կապված այլ հիվանդություններ կարող են փոխանցվել սերնդից սերունդ, հայտարարել են Էդինբուրգի համալսարանի մասնագետները:
Մասնավորապես, տատիկների ավելորդ քաշն ազդում է թոռնիկների առողջական վիճակի վրա. նրանք կարող են ճարպակալման մեծ ռիսկ ունենալ` չնայած մայրերի մոտ դրա բացակայությանը:
Գիտնականներն այդ երեւույթն արձանագրել են մկների վրա գիտափորձերի ժամանակ: Նրանք առայժմ չեն կորողանում բացատրել, ինչով է դա պայմանավորված: Հետազոտությունների արդյունքները հրապարալվել են «Endocrinology» ամսագրում:




























