Գիտնականները խորվաթական քարանձավներից մեկում նեանդերթալցու կողոսկր են հայտնաբերել, որը, ինչպես պարզվել է, տառապել է ոսկրի քաղցկեղով, ինչը թույլ չի տալիս հիվանդության առաջացումը կապել շրջակա միջավայի աղտոտվածության հետ, նշվում է «PLoS One»-ում հրապարակված հոդվածում:
«Քաղցկեղի հետքեր չափազանց հազվադեպ են հայտնաբերվում մարդկանց եւ մեր ուղիղ նախնինների աճյուններում: Մեր գտածոն ցույց է տալիս, որ նեանդրթալցիները, ովքեր ապրել են էկոլոգիական մաքուր պայմաններում, կարող են մահանալ քաղցկեղի այնպիսի տեսակից, որով մենք ենք այսօր տառապում»,-ասել է ԱՄՆ Կանզասի նահանգի գիտնական Դեյվիդ Ֆրայերը:
Նա նշել է, որ գտածոյի պատկառելիտ արիքը` 120 հազ. տարի, վկայում է այն մասին, որ քաղցկեղը գոյություն է ունեցել մինչեւ քաղաքակրթության ի հայտ գալը:


























